Հասարակություն

Վանաձորի քաղաքապետարանի աշխատակից է ձերբակալվել

Վանաձորի քաղաքապետարանի աշխատակից է ձերբակալվել

Մեր տեղեկություններով՝ երեկ  ձերբակալություններ են տեղի ունեցել Լոռու մարզում, նախնական տեղեկություններով, կաշառք վերցնելու կասկածանքով, ձերբակալվել է Վանաձորի քաղաքապետարանի ճարտարապետական բաժնի ղեկավարը` Սուրեն Աբովյանը եւ Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի մի շարք աշխատակիցներ եւ տնօրենը։ Խոսքը մոտ վեց անձի մասին է, իսկ տնօրենը Վահրամ Դարբինյանն է։ Հակակոռուպցիոն կոմիտեից չհերքեցին մեր տեղեկությունըը, միայն փոխանցեցին, որ այս պահին մեկնաբանություն չունեն։ 

Ի դեպ, Սուրեն Աբովյանը դեռ Մամիկոն Ասլանյանի ժամանակներից է աշխատում, որպես մեղադրյալ անցնում է Ասլանյանի քրեական գործով: Մեր տեղեկություններով, առավոտյան ԱԱԾ-ն անսպասելիորեն մտել է քաղաքապետարան եւ տարել բաժնի պետին: Մենք տեղեկացանք, որ օրվա ընթացքում նրա մասին բնութագիր են պատրաստել եւ ներկայացրել վարույթն իրականացնող մարմնին: 
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image