Այլ

«Հայաստանի պատմության մեջ սրանից ավելի ապալեգիտիմ «ընտրություններ» չեն եղել»․ Ռուբեն Մելիքյան

«Հայաստանի պատմության մեջ սրանից ավելի ապալեգիտիմ «ընտրություններ» չեն եղել»․ Ռուբեն Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Հունիսի 7-ի «ընտրություններին» մասնակցած 18 ուժերից առնվազն 7-ը դիմել է սահմանադրական դատարան՝ պահանջելով չեղարկել «ընտրությունների» արդյունքները։

Դժգոհ են թե՛ տարբեր դիրքավորմամբ ընդդիմադիր ուժերը և թե՛ պրոիշխանական ուժերը (օրինակ՝ նիկոլի «ձախ թեկնածուի» կուսակցությունը):

Ավելի ապալեգիտիմ «ընտրություններ» Հայաստանի պատմության մեջ պարզապես չեն եղել։

ՀԳ. Ներկայիս ՍԴ-ն կազմված է բացառապես քպ-ի իշխանության օրոք նշանակված սուբյեկտներից, հետևաբար այդ կառույցից արդարություն ակնկալելը միամտություն է։ Նույնիսկ հայտնի «Վլաձիմիրսկի ցենտրալ»-ում ավելի շատ իրավունք ու արդարություն կա, քան «Բաղրամյան 10»-ում։ Սակայն ժանրի կանոնները պահանջում են անպայման սպառել նաև ա՛յդ ատյանը։ Որ վաղը-մյուս օրը չասեն՝ բա դիմեիք, բա բողոքեիք»:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image