Քաղաքականություն

Դավիթ Սանասարյանին փոխարինում  է Ալբերտ Աբգարյանը

Դավիթ Սանասարյանին փոխարինում  է Ալբերտ Աբգարյանը

Պետական վերահսկողության ծառայության պետի պաշտոնում Դավիթ Սանասարյանի լիազորություններն  պաշտոնապես դադարեցված են։ Նրան փոխարինում է նախկին 3 տեղակալներից Ալբերտ Աբգարյանը։

Մեզ հետ զրույցում վերջինս հաստատեց տեղեկությունը։ Հարցին, թե ինչու է հատկապես ինքը փոխարինում Սանասարյանին, Ալբերտ Աբգարյանը, պատասխանեց՝ ասելով, որ ըստ կարգի՝ ՊՎԾ պետի բացակայության պարագայում փոխարինում է 1-ին տեղակալը, իսկ 1-ին տեղակալ չլինելու դեպքում, այն տեղակալը, որը ավելի երկար է պաշտոնավարում։ Քանի որ ՊՎԾ-ում չկա 1-ին տեղակալ, այդ պարտականությունները դրված են Աբգարյանի վրա, որը մյուս տեղակալներից՝ Ռաֆայել Զաքարյանից ու Արգիշտի Քյարամյանից ավելի երկար է պաշտոնավարում։

Ալբերտ Աբգարյանը մասնագիտությամբ իրավաբան է, երկար տարիներ աշխատել է նախագահականում, հաշմանդամություն ունի՝ կույր է։

Հիշեցնենք, որ ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։ 

Տեղեկացանք, որ Դավիթ Սանասարյանը հեռանալուց աշխատակիցների հետ հանդիպում չի ունեցել։

src=https://scontent.fevn1-2.fna.fbcdn.net/v/t1.15752-9/57511608_2200595756721307_1193584652942573568_n.jpg?_nc_cat=107&_nc_eui2=AeHQehT5lOf9CtPtvinZn9LQaIlS_ET5aolI2Wkopo9U-aPpbxISRZcbeahMmnq4zoB-ucHs5YGHvD5RU0BlDv_qMUlG0sEsae1z4cpvDYHDLQ&_nc_ht=scontent.fevn1-2.fna&oh=2ed241dfb174a9b793902bc57ce9330d&oe=5D3AF5AF

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image