Քաղաքականություն

ՔՊ քարոզչական գաղտնի ուղեցույց. հարց N 2,3,4

ՔՊ քարոզչական գաղտնի ուղեցույց. հարց N 2,3,4

Գրել էինք, որ մեր ձեռքում է հայտնվել Քաղպայմանագրի քարոզչական շպարգալկան, որը բաժանվել է ՔՊ-ի քարոզիչներին, որ սովորեն և իմանան, թե ինչպես պատասխանեն իրենց ուղղվող հիմնական հարցերին: Սա կարելի է հրապարակել «Նիկոլ Փաշինյանի կռուտիտների լիակատար ժողովածու» անվան տակ:

Մենք մաս մաս դրանք կներկայացնենք ընթերցողին:

Եվ այսպես. հարց

- Թուրքի հետ խաղաղություն կլինի՞։ Սա վերջնական է՞։

- Խաղաղությունը հենց թշնամու հետ են կնքում։ Ամբողջ եվրոպան հարյուրավոր տարիներ իրար սպանել են, հիմա խաղաղ են։ Ու եթե ՔՊ-ն ընտրվի, ոչ թե օլիգարխները: Այո, վերջնական է։ Ու հերիք եղավ մեր 18 տարեկան էրեխեքի կյանքի գնով թշնամանք անենք, օլիգարխների բոլորի տղերքը կամ բանակից ազատված են կամ Ռուսաստանի քաղաքացի, մեր երեխեքի արյունն են ուզում։

Հարց.
-Ադրբեջանցիները գալու են լցվեն 300 հազարով։

- Արդեն 5 տարի է, ինչ Ղարաբաղը վերցրել է (Ադրբեջանը բառը բացակայում է) իսկի 10%-ով չի բնակեցրել, դա հեքիաթ է։

Հարց.
-Ղարաբաղը տվեցիք։

-Ղարաբաղը տվել է ղարաբաղյան կլանը։
Շարունակելի

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image