Հասարակություն

Մայր Աթոռը հերքում է, իսկ ճեմարանում արխիվներն են փորփրում

Մայր Աթոռը հերքում է, իսկ ճեմարանում արխիվներն են փորփրում

Մամուլում այսօր շրջանառվող թեմաներից մեկը առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի կենսագրության էջերին էր վերաբերում, ըստ այդ լուրերի՝ նա ժամանակին ուսանել է ճեմարանում, սակայն այդ էջերը թաքցրել է իր պաշտոնական  կենսագրությունից։ Հայաստանում գտնվող 2 ճեմարաններից մեկի՝ Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցի փոխտեսուչ տեր Մինասը Politik.am-ի հետ զրույցում ասել էր,  որ Արարատ Միրզոյանը իրենց մոտ չի ուսանել։ Ուստի մնում է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը։

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ Քահանա Մելիքյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ արդեն զրուցել է Գևորգյան ճեմարանի տեսուչ Գարեգին վարդապետի հետ, և պնդեց, որ առաջին փոխվարչապետը չի ուսանել այնտեղ։ Մինչդեռ Գևորգյան ճեմարանի քարտուղարը, որը չցանկացավ ներկայանալ, ասաց, որ իրենք արխիվներն են նայում և միայն վաղը կարող են ասել, սովորե՞լ է Միրզոյանը իրենց մոտ, թե՞ ոչ։ Հնարավոր է, որ 1-2 ամիս սովորած լինի։ Քարտուղարին հարցրինք, թե լուսանկարում Միրզոյանի հագին ճեմարանականի՞ համազգեստ է, ասաց, որ իրենց ճեմարանի համազգեստը տարբերվում է մյուսներից, սակայն հստակ չի կարող ասել, թե այդ տարիներին այն ինչպիսի տեսք է ունեցել։ 

Ամենաընթերցված

×
Gallery Image