Գերագույն հոգեւոր խորհուրդը երկու օր շարունակ նիստ հրավիրելուց հետո կհանդիպի երկրի առաջին դեմքերին` այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին, շաբաթ օրը` նախագահ Արմեն Սարգսյանին: Հիշեցնենք, որ նախարար դառնալու հենց առաջին օրվանից Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, որ «եկեղեցու պատմություն» առարկան պետք է հանվի դպրոցական ծրագրից, սակայն հանդիպելով հասարակական հակազդեցությանը՝ առժամանակ «լռեցրին» հարցը։ Հիմա, ի վերջո, ԿԳՄՍ-ն որոշում է կայացրել, որ այդ առարկան հանվում է դպրոցական ծրագրերից, ներառվում հայոց պատմության ծրագրի մեջ: Արդյոք հոգեւոր խորհրդի երկօրյա քննարկումների առարկան եղե՞լ է հայ առաքելական եկեղեցու պատմության նկատմամբ իշխանությունների մոտեցումը։ «Ոչ, հոգեւոր խորհրդի երկօրյա նիստերի ընթացքում չենք քննարկել այդ հարցը, որոշել ենք հարցն այսօր ուղղել Փաշինյանին ու Միրզոյանին, թե ինչու եւ ինչպես կարելի է նման բան։ Չնայած` կարող է եւ չուղղենք, չլսենք իրենց, որովհետեւ խորհրդում առկա է պնդումը, որ հարցը միանշանակ պետք է դնել` առանց իրենց կարծիքը լսելու, որ հերիք ու բոլ եղավ, մենք դեմ ենք, եւ անթույլատրելի, հակաառաքելական է նման քայլը։ Այն էլ` նույն նախարարության կողմից սեռափոխ անձի մասին ֆիլմի համար գումար հատկացնելու ֆոնին. չնայած խորհրդի կազմում այլ տեսակետ էլ կա, կան նաեւ կոմֆորմիստներ, որ գտնում են` կարելի է եւ այդպես»,- ասաց հոգեւոր խորհրդի մեր աղբյուրը: Աշխարհականների՞, թե՞ հոգեւորականների թվում են նրանք։ «Աշխարհականներ են՝ ՀՀՇ-ական իշխանությունների հետ ջերմ կապերի մեջ եղած»: Իսկ Վեհափա՞ռը։ «Վեհափառն իրեն անաչառ է պահում»:
Էքսկլյուզիվ
«Հրապարակ». Հերիք ու բոլ եղավ
Ամենաընթերցված
Զովքում վարդերը՝ տարած, հետ բերած աղջկա պես, լուռ...
Երեկ Զովք մտա։ Ամեն ինչ սովորականի նման էր թվում, բայց միայն առաջին հայացքից։ Գետնի վրա տեղ չկար։ Ռո...
«Հրապարակ»․ Ովքեր են հավակնում ՀՀ նախագահի պաշտոնի...
Իշխանական թիմում կրկին ծածուկ պայքար է գնում հանրապետության նախագահի պաշտոնի համար։ Տեղեկություններ...
Դու քոնը արա, մենք՝ մերը, տուժողը վերջում կերեւա
Ընտրությունների, այսպես կոչված, պաշտոնական արդյունքները հրապարակելուց երկու օր հետո, այդպես էլ չստան...
Նորատուսցի Արայի որդու դատն ավարտվել է. ի՞նչ է միջ...
2024 թվականի հուլիսի 17-ին ողբերգական դեպք տեղի ունեցավ Սեւանի Best Western Bohemian Resort հանգստյա...
×
❮
❯