Հասարակություն

Ինչ է կատարվում «Հանրապետական» հիվանդանոցում կրակոցներից հետո

Ինչ է կատարվում «Հանրապետական» հիվանդանոցում կրակոցներից հետո

Աջափնյակում տեղի ունեցած կրակոցների հետևանքով վիրավորվածների հարազատները այժմ գտնվում են Հանրապետական հիվանդանոցում։

Հիվանդանոցի տարածքում մեծ թվով ոստիկաններ կան այս պահին,  գործով քննիչները իրականացնում են գործողություններ՝ քննչական գործընթացի շրջանակում։

Փետրվարի 18-ին՝ ժամը 15։00-ի սահմաններում, հիշեցնենք, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մայրաքաղաքի Աջափնյակ վարչական շրջանի բակերից մեկում վիճաբանություն է և կրակոցի ձայներ են լսվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության և Քննչական կոմիտեի ծառայողներ։

Պարզվել է, որ դանակահարված և հրազենային վնասվածքներով անձինք կան տեղափոխված բժշկական կենտրոններ։ Նրանցից մեկը՝ 45-ամյա Ա․ Վ․-ն, հիվանդանոցում մահացել է։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image