Այլ

Հետաքննություն են սկսել վարչապետի կնոջ դեմ

Հետաքննություն են սկսել վարչապետի կնոջ դեմ

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել է, որ դատարանի կողմից իր կնոջ՝ Բեգոնյա Գոմեսի հանդեպ ընտրված խափանման միջոցը ողջամտության սահմաններից դուրս է։ Այս մասին նա ասել է խորհրդարանում ունեցած ելույթի ընթացքում։

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին դատավոր Խուան Կարլոս Պեյնադոն որոշում է կայացրել սկսել հետաքննություն վարչապետ Սանչեսի կնոջ դեմ։ Որպես խափանման միջոց՝ նա որոշել է վերցնել նրա անձնագիրը եւ արգելել երկրի տարածքը լքել։ Սանչեսի կնոջը մեղադրում են գումարների վատնման, անօրինական գումարի յուրացման, շահադիտական նպատակներով կապերի օգտագործման ու կոռուպցիայի մեջ։

Ամենաընթերցված

×
Gallery Image