Հասարակություն

Գիշերը ոստիկանության բաժին տարան Մխիթար Զաքարյանին

Գիշերը ոստիկանության բաժին տարան Մխիթար Զաքարյանին

Ոստիկաններն անհասկանալի պատճառաբանությամբ և հիմքերով անհայտ ուղղությամբ, ենթադրվում է` ոստիկանության բաժին տարան Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանին:

Նրա փաստաբան Գայանե Պապոյանի հրապարակած տեսանյութում երևում է, որ նա առաջարկում է կամ ինքն ու իր պաշտպանյալը իրենց մեքենայով գան, կամ ինքը նստի իր պաշտպանյալի` Մխիթար Զաքարյանի հետ ոստիկանական մեքենան, սակայն երկու դեպքում էլ մերժում է ստանում: Ոստիկանները որևէ կերպ չեն հիմնավորում իրենց գործողությունները:

Գայանե Պապոյանը հայտարարում է, որ ինքը այս հարցով կդիմի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image