Քաղաքականություն

Բազմաթիվ տնտեսվարողների մոտ խուճապ է առաջացրել այս գրառումը

Բազմաթիվ տնտեսվարողների մոտ խուճապ է առաջացրել այս գրառումը

Արձագանքելով Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագրում ներառված 2-րդ քայլին. «0% շրջհարկ: Փոքրիկ արտադրությունները տալու են 0 հարկ: Տոնավաճառի կետերը հարկ չեն տալու: Գեղեցկության սրահները հարկ չի տալու»՝ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Ի գիտություն. 2020 թվականից Հայաստանում գործող մինչև 24 մլն դրամ շրջանառություն ունեցող ձեռնարկությունները հարկվում են 0% շրջհարկով»:

Նրա այս գրառմանն արձագանքել է Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Վահագն Համբարձումյանը. «Խնդրում եմ Ձեր գրառումը խմբագրել այնպես, որպեսզի պարզ հասկացվի, որ խոսքը վերաբերվում է բացառապես միկրոձեռնարկատիրության սուբյեկտներին: Մինչև 24 միլիոն շրջանառություն ունեցող և միկրոձեռնարկատիրության սուբյեկտ չհամարվող ոչ մի կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր 0% շրջանառության հարկով չի կարող հարկվել և առհասարակ շրջանառության հարկի 0% դրույքաչափ ՀՀ հարկային օրենսդրությամբ գոյություն չունի: Ընդ որում՝ մինչև 24 միլիոն շրջանառություն ունեցող ոչ բոլոր կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը կարող են լինեն միկրոձեռնարկատիրության սուբյեկտներ (օրինակ՝ ամբողջ առևտուրը, ծառայությունների գերակշիռ մասը և այլն): Միաժամանակ տեղեկացնեմ, որ Ձեր այս գրառումը բազմաթիվ տնտեսվարողների մոտ խուճապ է առաջացրել, իսկ երբ նրանց ասում են` նման բան չկա, բոլորը հղում են անում Ձեր հրապարակմանը:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image