Հասարակություն

Առաջին տիկին լինելը ամեն մարդու բան չէ

Առաջին տիկին լինելը ամեն մարդու բան չէ

Առաջին տիկինը պիտի միշտ էլեգանտ լինի, ինչպես Հորդանանի թագուհի Ռանիան է, ում հագուստները և ոճը էտալոնային են ամբողջ աշխարհում ու ով երբեք հոգևոր առաջնորդի հետ հանդիպման չի գնա խորը գրգռաճեղքով և ուսը բաց: 

Առաջին տիկինը պիտի գիտակցի իր դերը, ինչպես արքայադուստր Դիանան էր, ով պատրաստ էր գրկել անգամ ծանր հիվանդ և հանրություն կողմից մերժված մարդկանց և համարվում էր սրտերի թագուհի: 

Առաջին տիկինը պիտի ճաշակ թելադրի, թե իր ոճով, թե իր պահվածքով, ինչպես արաքայադուստր Քեյթն է Մեծ Բրիտանայում, ում հանրային վայրերում ամեն մի հայտնվելը իրադարձություն է դառնում: Ով երբեք սպորտային հագուստով կամ ջինսերով ոչ մի հանդիպման չի գնում, առավել ևս, երբ պատրաստվում է մարդկանց «դաս տա»:

Առաջին տիկինը պիտի ցավակցող լինի, հիվանդին և տկարին ապրումակցի, իր վերաբերմունքով մերժված խմբերին հասարակություն ներառի, այլ ոչ թե մարդկանց մեջ թշնամանք ու ատելություն սերմանի: 

Առաջին տիկինը պիտի գիտակցի իր առաքելությունը, ինչպես Մելանիա Թրամփը, և մի կողմ դնելով սեփական եսը` աջակցի իր ամուսնու գործին, այլ ոչ թե իր պահվածքով հասարակությանը տրամադրի իր ամուսնու դեմ` էլ ավելի իջեցնելով վերջինիս վարկանիշը: 

Առաջին տիկինը պիտի հասկանա, որ ինքը երկրի ղեկավար չէ և իշխանությունը ժառանգությամբ չի փոխանցվում, ինչպես հասկանում է Միշել Օբաման, ում վարկանիշը այնքան բարձր է, որ, եթե Թրամփի հետ առաջադրվեր բոլոր հարցումներով` կհաղթեր: 

Առաջին տիկինը պիտի մի կողմ դնի սեփական ցանկությունները և անձնական երջանկությունը, ինչպես Ջեկի Քեննեդին և իր անբասիր հեղինակությամբ արժեւորի իր ամուսնու դերը: 

Ցանկացած մարդ կարող է գռեհիկ փողոցայինի պես իրեն պահել, դրա համար մեծ խելք պետք չէ, այ, իսկ առաջին տիկին լինելը ցանկացած գռեհիկ փողոցայինի խելքի բան չի:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image