Վերլուծություն

Բողոքեք՝ ինչքան ուժ ունեք

Բողոքեք՝ ինչքան ուժ ունեք

ՍԴ դիմած բոլոր ուժերին եւ կուսակցություններին ես հաջողություն եմ մաղթում: Ժողովուրդ ջան, ինչքան թիվ ու փաստ բերեք, ինչքան շատ ապացույցներ, որ ընտրությունները կեղծվել են, այնքան լավ: Դրանով դուք ՍԴ-ին այլ ելք չեք թողնի, քան հունիսի 7-ի ընտրություններն անվավեր եւ ՀՀ սահմանադրությանը չհամապատասխանող ճանաչել: Ոչինչ, որ հիմնական ընդդիմադիր ուժերը բացառապես իշխանություններին վերագրվող ընտրակեղծիքներ ներկայացնեն, իսկ Նիկոլի գրպանային սատելիտները, հակառակը՝ ընդդիմությանը վերագրվող: Ընտրակեղծիքները, միեւնույն է, վերջում գումարվելու են իրար, եւ ստացվելու է մի թվային պատկեր, որը չի համապատասխանելու ԿԸՀ-ի ներկայացրած պատկերին: Այսինքն պարզվելու է, որ ընտրակեղծիքները գումարային առումով ազդել են ընտրությունների ելքի վրա: Ես չեմ էլ կասկածում, որ «Ուժեղ Հայաստան» եւ «Հայաստան» դաշինքների, «Բարգավաճ Հայաստան» եւ «Միասնության թեւեր» կուսակցությունների բերած փաստերը լիուլի բավարար են ընտրությունները չեղարկելու եւ նոր ընտրություններ նշանակելու համար, բայց, ինչպես ասում են՝ «մկան շեռն էլ է ջաղացին օգուտ», եւ թող մյուսներն էլ մի լավ բողոքեն ու սեւացնեն այս նիկոլաբարո ընտրությունները: Օրինակ՝ ԴՕԿ-ը, «Հանուն հանրապետության» Արման Բաբաջանյանը եւ էլի ուրիշներ, ինչքան ուժ ունեն, թող բողոքեն: Արամ Սարգսյա՞նն իբր ինչու չի բողոքել: «Բեզ պիծի մինուտ» խորհրդարանական ուժ էր, բայց Նիկոլի կազմակերպած անորակ ընտրությունները թույլ չտվեցին, որ մտնի պառլամենտ: Հիմա որ այդպես «զադնի դրեց», ի՞նչ է ասելու իր «ընտրազանգուլակներին»:

Պատկերացրեք, որ շատ հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել ՍԴ-ի շուրջ: Բարձր դատարանը եզակի հնարավորություն ունի՝ ընտրությունները չեղարկելու միաժամանակ երկու հիմքով: Առաջին՝ խորհրդարան անցած հիմնական ընդդիմադիր ուժերի բողոքների եւ երկրորդ՝ իշխանությունների եւ պրոիշխանական «ընդդիմադիր» ուժերի բողոքների հիման վրա: Երրորդ տարբերակն էլ այն է, որ ՍԴ-ն պարզապես արձանագրի, որ հունիսի 7-ից առաջ, հունիսի 7-ին եւ հունիսի լույս 8-ի գիշերը ոչ թե քարոզարշավ, ընտրություն ու ձայների հաշվարկ է տեղի ունեցել, այլ կազմակերպված հանցագործություն՝ ընտրությունները տապալելու հատուկ մտադրությամբ: Հենց այդպես էլ գրի, որ իշխանությունը՝ իր հերթին, ընդդիմությունն էլ՝ իր հերթին ամեն ինչ արել են, որ ընտրությունները տապալվեն: Կներեք, ԴՕԿ-ից մարդ կա՞ այստեղ: Մի՞թե ձեր ուզածը հենց սա չէ, որ թե՛ նախկինները եւ թե՛ ներկաները հայտնվեն բանտում: Դե ուրեմն առաջ՝ ինչքան շատ փաստ ու ապացույց բերեք ընտրակեղծիքների մասին, այնքան լավ: Կարծեմ՝ ցանկություն եք հայտնել, որ ձեր բողոքը ՍԴ-ն առանձին քննի: Ինչո՞ւ, մի՞թե ձեզ լավ չեք զգում իսկական ընդդիմության դեմ բողոք ներկայացնելու համար… Բոլորովին էլ վատ մի զգացեք, դուք Երեւանի ընտրություններում ընդդիմությանը մի անգամ արդեն «քաշել» եք, այնպես որ, դա նորություն չէ ձեր պրակտիկայում: Գնացեք եւ իսկական ընդդիմության հետ դատվեք ՍԴ-ում եւ, կրկնեմ, ինչքան կարող եք, շատ ապացույցներ բերեք թե՛ իշխանությունների եւ թե՛ ընդդիմության կատարած ապօրինությունների վերաբերյալ:

Արման Բաբաջանյան, ինչո՞ւ ես գլուխդ հավի պես մտցրել թեւիդ տակ, ծպտուն չես հանում: Հա՜, կա-չկա՝ Սեդա Սաֆարյանի մոմենտով ես այդպես համավորիկ դարձել: Որ շատ թպրտաս, կարող է տիկնոջը հեռացնեն գործի քննությունից՝ քեզ հետ «կուսակցական կապեր» ունենալու համար: Սիրուն չի, չէ՞, որ կուսակցության առաջնորդը դատարան է մտնում, իսկ այնտեղ դատավորն իր նախկին կուսակիցն է կամ ենթական: Բայց դու մի հուսահատվիր, պարոն Բաբաջանյան, ընտրակեղծիքների մասին վկայող փաստեր հավաքիր եւ ինչքան շատ, այնքան լավ: Միեւնույն ժամանակ ՍԴ-ում քո ֆիզիկական ներկայությունն անգամ բավական կլինի, որ բարձր դատարանն անվավեր ճանաչի հունիսի 7-ի ընտրությունները: Այս կրկնահանցագործին ո՞վ է թույլ տվել մասնակցել ընտրություններին՝ կհարցնի ՍԴ-ն, ու անմիջապես էլ կպարզվի, որ Նիկոլն է դա արել՝ արեւմտամետ Արամ Զավենիչի ձայները փոշիացնելու համար: Եթե հիշում եք, Արամ Զավենիչն ու Արման Բաբաջանյանը Գյումրիում միասին միասին էին խայտառակվել: Հունիսի 7-ին Նիկոլը նրանց հանրապետությունով մեկ խայտառակեց՝ յուրացնելով պայծառագլուխ արեւմտամետ հանրույթի ձայները: Իսկ հարցին, թե ինչու Բաբաջանյանին անվանեցի կրկնահանցագործ, պատասխանեմ, որ նա ոչ միայն խուսափել է բանակում ծառայելուց, այլեւ քանիցս չի կատարել ՀՀ դատարանի վճիռները՝ ներողություն խնդրել ՀՀ բազմաթիվ քաղաքացիներից՝ իր երկար լեզվի եւ, առհասարակ, հակահայկական պահվածքի պատճառով:

ՍԴ-ում է լինելու նաեւ ՔՊ-ի ներկայացուցիչը: Ես կուզենայի, որ նա լիներ Նիկոլի ամենամտերիմ մարդկանցից մեկը՝ մեկը նրանցից, որ դեռ քարոզարշավի մեկնարկից առաջ Նիկոլի հետ մարզեր էր գնում, կապիկություններ էր անում ավտոբուսներում, թռնում մարդկանց դեմքներին, երբ մարդիկ քննադատում էին իր առաջնորդին: Ընտրակեղծարարությունները, ի դեպ, սկսվել են դեռ այդ օրերին, երբ ՔՊ-ն իբր մարզեր էր գնում՝ ներկուսակցական քննարկումների շրջանակում: Իրականում նրանք Հայաստանով պտտվում ու համապատասխան ցուցումներ էին տալիս մարզպետներին, թե ինչ անեն, երբ տեսնեն, որ հաղթում է ընդդիմությունը: Դե, մարզերում լիքը անտերուդուս տեղամասեր են լինում, վերահսկողությունը թույլ է, միջամտելը՝ հեշտ: Ավելորդ փակագծեր չեմ բացի, եւ թող ՍԴ-ն ՔՊ-ի ներկայացուցչից պարզի, թե ինչպես են մարզերում ձայն հավաքել, եւ ինչու են մարզպետները, պետական ռեսուրս հանդիսանալով, հանդես եկել ՔՊ-ի առաջին շարքերում:

Եվ վերջում դիմեմ Նիկոլ Փաշինյանին: Պարոն Փաշինյան, դու չե՞ս ուզում դատարան ներկայանալ եւ պատռել «ընտրակաշառք» տված ընդդիմության դիմակը: Ասում էիր՝ ընդդիմության 540 հազար քվեն կաշառքով է, իսկ ձերը (720 հազար)՝ անկաշառ կամ օրգանիկ: Քո այս հայտարարությունը պարզաբանման կարիք է զգում, այլապես խեղճ ՍԴ-ն դա կարող է համարել 540 հազար ձայնի «կեղծարարություն» եւ տեղում չեղարկել հունիսի 7-ի էշի հարսանիքը, որին դու ընտրություն ես ասում: Ես առաջարկում եմ՝ ՍԴ-ում Վահագն Հովակիմյանին միայնակ չթողնել ընդդիմության ծանր հրետանու դեմ: Վստահ եմ՝ Վահագնը առանց քեզ ինչ-որ թվեր կհրապարակի ու քեզ կգցի էն բանի մեջ: Էլ չեմ ասում, որ ԲՀԿ-ն, չգիտեմ արդեն 3-րդ, թե 4-րդ անգամ, կհայտնվի ԱԺ-ում:
ՀԳ. Սիրելի հայրենակիցներ, եթե շատ եք ուզում առաջին ձեռքից իմանալ՝ կեղծվել են հունիսի 7-ի ընտրությունները, թե՝ ոչ, կարող եք հունիսի 26-ին մոտենալ ՍԴ շենքին՝ Բաղրամյան փողոցի սկզբնամաս:

Լրահոս

Ամենաընթերցված

Ձերբակալել են Չալաբյանին

Ձերբակալել են Չալաբյանին

Վաղ առավոտյան ձերբակալել են հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին: Այս պահին այլ մանրամասնե...

×
Gallery Image