Միջազգային

Փեզեշքիանը կոչով դիմել է իրանցիներին

Փեզեշքիանը կոչով դիմել  է իրանցիներին

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ թշնամին ձգտում է հասարակական դժգոհություն առաջացնել ենթակառուցվածքների ոչնչացման միջոցով։

Կառավարական մարմիններ աշխատանքային այցերի շրջանակներում Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն այցելել է Ներքին գործերի նախարարություն, որտեղ մասնակցել է երկրի բոլոր նահանգների նահանգապետերի հետ առցանց հանդիպմանը։

«Իրանի հակառակորդների հիմնական նպատակը սոցիալական կայունությունը խաթարելն է։ Ենթակառուցվածքների վրա հարձակումները և տնտեսական շրջափակումը նպատակ ունեն հանրային վստահությունը վերածել զանգվածային դժգոհության»-հանդիպման ընթացքում ասել է պետության ղեկավարը՝ կոչ անելով Իրանի քաղաքացիներին խնայողաբար օգտագործել էլեկտրաէներգիան։

Հիշեցնենք՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմը սկսվել է 2026 թվականի փետրվարի 28-ին, երբ Իսրայելն և Միացյալ Նահանգները հարվածներ են սկսել Իրանի տարբեր վայրերի և քաղաքների վրա։ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկարաձգել է ավելի վաղ հաստատված հրադադարը, սակայն բանակցությունները դեռ արդյունք չեն տալիս։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image