Խորհրդարանական «զույգ» ընդդիմությունների պատգամավորներն այսօր տհաճ հարցերի հարցաշար էին պատրաստել տարբեր հանձնաժողովների նախագահների պաշտոններում առաջադրված ՔՊ-ական թեկնածուների համար։ Մինչ «Հայաստան» դաշինքից Արթուր Խաչատրյանը ԱԺ ազգային անվտանգության, ներքին գործերի, պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանից հետաքրքրվում էր, թե ինչպես եղավ, որ կապուտուլյացիա եղավ, երբ 2020-ի օոգոստոսի 28-ին Նիկոլ Փաշինյանի խորհրդականը հայտարարում էր, թե ունեինք ռազմական առավելություն և կարող էինք ոչնչացնել Ադրբեջանի տնտեսական ներուժը, նույն դաշինքից Գեղամ ՄանուկյաննԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահի թեկնածու Վլադիմիր Վարդանյանից հարցրեց՝ արդյոք չի՞ գտնում, որ Քաղծառայության, Հանրային ծառայության մասին օրենքներն առվազն բովանդակային առումով սկսվել են ձեւախեղվել։ «2018 թվականին իշխանության եկած քաղաքական ուժը դատապարտում էր խնամի-ծանոթ-բարեկամով պաշտոնների նշանակելը, կարճ ժամանակ հետո գերդաստաններով դարձնում ԱԺ պատգամավոր, բանակի ընկեր լինելով՝ նշանակում պաշտոնների։ Օրինակ՝ Սուրեն Պապիկյանի բանակի ընկերներին կարելի է տեսնել շատ գերատեսչություններում»,-ասաց Գեղամ Մանուկյանը։ Բայց ամենացնցողն այն է, որ ԱԺ նախագահի աշխատակազմի ղեկավար է նշանակվել մեկը, որի մասին միակ բաց տեղեկությունն այն է, որ «Արգավանդ» կահույքի տնօրենն է Վլադիմիր Վարդանյանն էլ նշեց, թե շատ կարեւոր է պրոֆեսիոնալիզմը ցանկացած ոլորտում։
Քաղաքականություն
ԱԺ նախագահի աշխատակազմի ղեկավար է նշանակվել մեկը, որի մասին միակ բաց տեղեկությունն այն է, որ «Արգավանդ» կահույքի տնօրենն է
Ամենաընթերցված
Ինչքան են վճարել Ռազմիկ Ամյանին` հրապարակում երգել...
Այսօր իշխանական լրատվամիջոցներն անդրադարձել էին «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքի ավարտին կայանալիք համե...
«Հրապարակ»․ Սասուն Միքայելյանի որդիները տեռոր են ա...
Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ-ի` Կոտայքում անցկացրած քարոզարշավից հետո ԵԿՄ նախագահ, ՔՊ պատգամավորության թեկն...
Սկսվել է զորքերի դուրսբերումը
Ռոտացիայի ժամկետի լրանալուց հետո, Միացյալ Նահանգները սկսել է Լիտվայից հազար ամերիկացի զինվորականի դո...
Հունիսի 4-ին լույս չի լինի
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...
×
❮
❯