Հասարակություն

Արմեն Թավադյանի կալանքի որոշումը քննում է դատավոր Ազարյանը․ նրան ինքնաբացարկ են հայտնել

Արմեն Թավադյանի կալանքի որոշումը քննում է դատավոր Ազարյանը․ նրան ինքնաբացարկ են հայտնել

«5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանի կալանքի որոշումը պաշտպանական կողմը բողոքարկել է Վերաքննիչ քրեական դատարան։ 

Բողոքը քննում է դատավոր Ալեքսանդր Ազարյանը, որին մեղադրանքի կողմը ինքնաբացարկ է հայտնել։

«Հրապարակ»-ի հետ զրույցում Թավադյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանն ասաց, որ Ազարյանին ինքնաբացարկ հայտնել է քննիչը, մինչդեռ դատախազը չի միացել միջնորդությանը։ Որպես հիմք նշվել է, որ Ազարյանը հօգուտ Ռոբերտ Քոչարյանի որոշում է կայացրել։ Ազարյանը մերժել է այս միջնորդությունը։

Բողոքի քննությունը շարունակվելու է նաեւ այսօր, որոշումը, ամենայն հավանականությամբ, կհրապարակվի երկուշաբթի օրը։

Պաշտպանը նաեւ նշեց, որ որեւէ այլ տարբերակ չի տեսնում, քան բողոքի բավարարումը։

Հիշեցնենք՝ Ա․ Թավադյանը ձերբակալել է ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով նախատեսված (Սուտ ցուցմունք, կեղծ եզրակացություն տալու կամ սխալ թարգմանության համար կաշառելը կամ հարկադրելը) հանցավոր արարք կատարելու կասկածանքով, ապա կալանավորել։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image