Հասարակություն

Հուսահատության ժամանակը չէ

Հուսահատության ժամանակը չէ

Եթե ինչ-որ մեկը կարծում է, թե այսօր 2018 թվականի չափ մարդ դուրս կգա փողոց, չարաչար սխալվում է։ Հենց միայն այն, որ 2018-ին դուրս եկած մարդիկ տեսան, թե ինչով կարող են ավարտվել իրենց փողոցային պայքարն ու անզուսպ էյֆորիան, բավական է, որ այլեւս երբեք փողոց դուրս չգան։ Բայց, բարեբախտաբար, մեր ժողովրդի մեջ նաեւ առողջ գենի կրողներ կան եւ գիտակից մարդիկ, որոնք հասկանում են, որ 2018-ի շարժումն ու այս մեկը միմյանց հետ չի կարելի համեմատել, եւ եթե սխալվել ենք 18-ին, չի նշանակում, որ անպայման պետք է սխալվենք նաեւ 22-ին։ Առհասարակ, պետք չէ փոշմանել անցյալի համար եւ սեփական մազերը փիտել, թե ինչու 2018-ին դուրս եկանք փողոց։

Պայքարը միշտ ճիշտ է, եւ նախկիններն էլ իրենց արած սխալների համար պետք է պատժվեին, իսկ Սերժ Սարգսյանը, անկախ ամեն ինչից, պետք է հեռանար՝ բոլոր գրված ու չգրված օրենքներով։ Այլ բան է, որ մեկին ճանապարհելով, պետք է չշտապեինք եւ հեղափոխությունն առաջնորդած մեկ ուրիշին կուրորեն չդարձնեինք վարչապետ, նրա անփորձ թիմին էլ՝ իշխանություն։ Պետք է տասը չափեինք, մեկ կտրեինք, չտրվեինք էմոցիաներին եւ ջրի հետ «երեխային» էլ դեն չնետեինք։ Նախկին պաշտոնյաների, նախկին կյանքի մեջ լիքը լավ բաներ կային, որոնք կարող էին եւ պետք է պահպանվեին։ Հիմա նորից կանգնած ենք «ջնջենք՝ նորից սկսենք» հրամայականի առաջ։

Մաքսիմալիստական, հուսահատ մտքեր ենք արտահայտում, մեծ պահանջներ դնում ընդդիմության առաջ, աշխարհը բաժանում սեւ-սպիտակի։ Ոչ մի կոմպրոմիս, ոչ մի սանտիմետր նահանջ։ Պարտությունը համազոր է մահվան։ Հաղթանակ՝ նշանակում է Նիկոլ Փաշինյանի հրաժարական։ Իսկ ճկուն ժողովուրդները կարողանում են փոխել պայքարի վեկտորները, պարտություններից ուժեղացած դուրս գալ, հակառակորդին զիջումներ պարտադրել։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image