Գիտե՞ք ինչու ժողովուրդը «Ցանկապատ» ներկայացումն այդքան վատ ընդունեց։ Որովհետև Մկոյից առաջ այդ դերը հենց Նիկոլ Փաշինյանն էր խաղացել։ Ու ոչ թե թատրոնում, այլ ամբողջ Հայաստանի բեմում։
Նիկոլը պատահաբար չէր ընտրել այդ սցենարը։ Նա այնպիսի շռնդալից ու կործանարար խաղ տվեց իրական կյանքում, որ ժողովուրդը մինչև հիմա ուշքի չի գալիս։ Հայաստանի սահմանամերձ բոլոր գյուղերն ու քաղաքները դարձան նրա «թատերաբեմը»։ Ցանկապատերը ոչ թե մարդկանց պաշտպանեցին, այլ բաժանեցին նրանց հողից ու ապագայից։
Կիրանցի ցանկապատը դարձավ խորհրդանիշը։ Այնտեղ մարդիկ չտեսան թատերական դեկոր, այլ իրենց իսկ կյանքերի շրջագիծը, որտեղ թշնամին ներսից ծափահարում էր։
Ստացվեց այնպես, որ «Ցանկապատը» որպես ներկայացում արդեն երկրորդ անգամ է խաղացվում։ Մեկ տարբերությամբ․ թատրոնում հանդիսատեսը կենցաղային վեճ է տեսնում, իսկ իրական կյանքում կամ Նիկոլի խաղացած «Ցանկապատը» -ում Հայաստանի մասնատումն է տեսնում։
Նիկոլը ոչ թե դերասան էր, այլ ռեժիսոր ու գլխավոր դերակատար միաժամանակ։ Իսկ Մկոն մնաց երկրորդական, որովհետև Նիկոլի բեմադրած «Ցանկապատից» ավելի ծանր ու ցավալի ներկայացում հայ ժողովուրդը դեռ չի տեսել։