Մշակույթ

Հերոսության եւ փառքի 80 տարի 

Հերոսության եւ փառքի 80 տարի 

Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի առթիվ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը մայիսի 9-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կներկայացնի Դմիտրի Շոստակովիչի խորհրդանշական 7-րդ՝ «Լենինգրադյան» սիմֆոնիան։ 

«Հերոսության եւ փառքի 80 տարի» խորագրով համերգը կղեկավարի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։

Շոստակովիչի 7-րդ սիմֆոնիայի պրեմիերան կայացել է 1942 թվականի մարտի 5-ին՝ Կույբիշեւում, այնուհետեւ այն ներկայացվել է տարբեր քաղաքներում։ 1942 թվականի ամռանը սիմֆոնիան կատարել են նաեւ Մեծ Բրիտանիայում եւ ԱՄՆ-ում։ Սակայն հեղինակի երազանքն էր, որ այն հնչի Լենինգրադում՝ իր հայրենի քաղաքում։ Եվ, ահա, սիմֆոնիայի լենինգրադյան պրեմիերան կայացավ 1942 թվականի օգոստոսի 9-ին՝ պաշարված քաղաքում։ Ի դեպ, Շոստակովիչի 7-րդ սիմֆոնիան «Լենինգրադյան» անվանել է բանաստեղծուհի Աննա Ախմատովան։ 

Մեծ հայրենականի տարիներին գրված այս ստեղծագործությունը խորհրդային ժողովրդի տոկունության եւ քաջության խորհրդանիշներից է։ Սիմֆոնիայի երաժշտության մեջ հնչում է անխուսափելի հաղթանակի ձայնը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image