Հասարակություն

Ամերիկացի զինծառայողնե՞ր են ժամանել Հայաստան

Ամերիկացի զինծառայողնե՞ր են ժամանել Հայաստան

Օրերս ամերիկացիների մեծ խումբ Է ժամանել Հայաստան, որի կազմում կան ԱՄՆ ռազմական գերատեսչության աշխատակիցներ, զինվորականներ։ Այս մասին հաղորդում է ՊՆ մեր աղբյուրը։ Պատվիրակության կազմում կան ամերիկացի զինծառայողներ։ Ըստ աղբյուրի, այցի նպատակը հայ ամերիկյան ռազմական համագործակցության համատեղ ծրագրերի վրա աշխատանքն է։ Թե ինչ ծրագրերի մասին է խոսքը, աղբյուրը չի մանրամասնում։ Լուրը պաշտոնապես փորձեցինք ճշտել ՊՆ խոսնակից։ «Միջազգային համագործակցության վերաբերյալ մենք մշտապես հաղորդում ենք։ Հավելյալ տեղեկություն հայտնել չենք կարող»։

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image