Ծանրամարտի աշխարհի երիտասարդների առաջնությունում մայիսի 7-ին պայքարի մեջ կմտնեն Հայաստանի հավաքականի ևս երկու ներկայացուցիչներ։
Երևանի ժամանակով ժամը 17:00-ին մրցահարթակ դուրս կգա Եվրոպայի գործող չեմպիոն Էմմա Պողոսյանը, որը հանդես կգա 86 կգ քաշային կարգում։ Ավելի ուշ՝ ժամը 20:00-ին, 94 կգ քաշային կարգում իր ուժերը կփորձի Վալերիկ Մովսիսյանը։