Քաղաքականություն

Ընտրել ընդդիմադիր կեցվածք ունեցող այն կուսակցությանը կամ դաշինքին, որը․․․

Ընտրել ընդդիմադիր կեցվածք ունեցող այն կուսակցությանը կամ դաշինքին, որը․․․

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության (այսուհետ՝ Զարթոնք) գործադիր մարմինը տեղեկացնում է, որ կուսակցությունը Ազգային Ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրություններին չի մասնակցելու հաշվի առնելով քաղաքական առկա իրավիճակը և ընդդիմադիր ուժերի դասավորվածությունը:

Զարթոնքը գտնում է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հակազգային և հակապետական քաղաքականությունը մեծ աղետ է դարձել Հայաստանի և Արցախի համար: Նվաստացուցիչ կեցվածքով վարած բանակցություններով և միակողմանի զիջումներով իշխող ուժն ավելի է գրգռել թշնամու հավակնությունները և պատերազմի մեծ ռիսկեր է առաջացրել:
Իր ծրագրի մեջ ներառելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներքին գործերին միջամտելու հակաբարոյական դրույթները ՔՊ կուսակցությունը դրսևորել է հակասահմանադրական (հակաօրինական) վարքագիծ:

Այս պայմաններում, Զարթոնքը կոչ է անում կուսակցության անդամներին և Հայաստանի զարթոնքը կամեցող հայրենակիցներին՝

Ա. ձեռնպահ մնալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կամ նրա հետ փոխկապակցված կուսակցություններին ընտրելուց.

Բ. Ընտրել ընդդիմադիր կեցվածք ունեցող այն կուսակցությանը կամ դաշինքին, որը ղեկավարվելու է հետևյալ սկզբունքային դրույթներով՝
1) Հայաստանի պետականության (ինքնիշխանության) պահպանում.
2) Արցախի ժողովրդի խախտված իրավունքների վերականգնում.
3) Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման և հատուցման սատարում.
4) Հայոց բանակի հզորացում.
5) Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ առաքելության արժևորում և ինքնավարության ապահովում.
6) Ազգային արժեքների պահպանում.
7) Կոռուպցիայի վերացման իրական քայլերի իրականացում:
Մեր հայրենիքի անվտանգության և զարգացման ապահովումը բխում է քրիստոնեական արժեքների, այդ թվում՝ բարոյականության և ազգային արժեհամակարգերի պահպանման գիտակցությունից և գործուն քայլերից:

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության Գործադիր մարմին

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image