Հասարակություն

Վահագն Հովակիմյանը որոշել է նախ տարածքի ռեստորանների ուտեստները փորձել

Վահագն Հովակիմյանը որոշել է նախ տարածքի ռեստորանների ուտեստները փորձել

ԿԸՀ երկարամյա նախագահ Տիգրան Մուկուչյանն այսօր կեսօրին իրերն էր հավաքում, որ հրաժեշտ տար իր ղեկավարած կառույցին։ Նրա տեղը զբաղեցնելու է Նիկոլ Փաշինյանի «չստացված լրագրող», բայց ստացված «սահմանադրագետ» Վահագն Հովակիմյանը։

Վերջինս դեռ նախորդ օրվանից արդեն ԿԸՀ-ում էր: Նրանք տեսանք դիմացի թանկարժեք ռեստորաններից մեկում՝ «Ասադորում», ճաշելիս։ Փաստորեն, Հովակիմյանը մինչ նոր պաշտոնը ստանձնելը, որոշել է փորձարկել տարածքի թանկարժեք ռեստորանների ուտեստները։ Նրա հետ ճաշում էր նաեւ ԿԸՀ անդամ Արմեն Սմբատյանը, որը որոշեց մնալ եւ աշխատել Վահագն Հովակիմյանի ղեկավարության ներքո՝ աշխատել է ՀՀԿ-ի համար, մի փուլ էլ կաշխատի ՔՊ-ի համար։

ԿԸՀ-ում ծանր են տարել այն փաստը, որ Մուկուչյանին փոխարինում են Հովակիմյանով։ Աշխատակիցները տխուր էին ու շիվարած․ չգիտեն՝ ինչպես կվարվի Փաշինյանի ուղարկած մարդն իրենց հետ, ինչպես են աշխատելու նրա հետ, կամ կպահի՞ նա իրենց, թե՞ կազատի աշխատանքից՝ տեղը իր շրջապատից մարդկանց, ՔՊ-ականներին բերելով։

Կեսօրին Վահագն Հովակիմյանը Տիգրան Մուկուչյանի մոտ էր՝ բավականին երկար «ընդունում-հանձնում» էին անում, որից հետո Մուկուչյանը հեռացավ շենքից։ Ի դեպ, մեզ ասացին, որ Մուկուչյանին իշխանությունները պաշտոն էին խոսք տվել: Գուցե անգամ ինքն ու իր մերձավորներն էին հույս ունեցել, որ առաջարկ կանեն: Մասնավորապես՝ ԿԸՀ-ում քննարկում էին, որ Մուկուչյանը կարող է նշանակվել արդարադատության նախարար, քանի որ այս պաշտոնը Կարեն Անդրեասյանից հետո թափուր է մնացել: Բայց պարզվել է, որ Նիկոլ Փաշինյան այս պաշտոնին Գիգիշին` Գրիգոր Մինասյանին է տեսնում, իսկ Մուկուչյանը, անգամ եթե այս 4 տարում հնազանդորեն ծառայել է, նրա սրտի պաշտոնյան չէ:

Մենք շատ դժվարությամբ կարողացանք կապ հաստատել Տիգրան Մուկուչյանի հետ, ով միայն մեկ բառ ասաց իր հետագա պաշտոնավարման ու իրեն տրված խոստումների մասով․ «Առարկայական քննարկումներ չկան»։

ՀԳ Ի դեպ, վաղը արդեն ԿԸՀ նիստ է նշանակված, որի ժամանակ ընտրվելու է ԿԸՀ փոխնախագահ եւ քարտուղար:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image