Իրավունք

Հրաժարվելու եմ Կիպրոսի եւ ՌԴ-ի քաղաքացիությունից. ինչ հայտնեց Սամվել Կարապետյանը դատարանին

Հրաժարվելու եմ Կիպրոսի եւ ՌԴ-ի քաղաքացիությունից. ինչ հայտնեց Սամվել Կարապետյանը դատարանին

Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ այսօր մեկնարկել է միլիարդատեր,«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի վերաբերյալ քրեական գործի քննությունը։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մեղադրյալների առարկությամբ, նիստը չի կարող տեսանկարահանվել։

Այսօրվա նիստին Սամվել Կարապետյանը պատասխանեց դատարանի հարցերին` իր ինքնության վերաբերյալ. «Ես ՀՀ-ի քաղաքացի եմ, ունեմ նաեւ Ռուսաստանի եւ Կիպրոսի անձնագիր։ Քանի որ վստահ ենք հաղթանակի մեջ, սկսել ենք գործընթաց ՌԴ-ի եւ Կիպրոսի քաղաքացիությունից հրաժարվելու»։

Կարապետյանը նաեւ հայտնեց` ունի բարձրագույն կրթություն, տնտեսագիտության դոկտորի կոչում, ամուսնացած է, ունի 3 չափահաս երեխա, իր խնամքին ոչ ոք չկա։

Իր աշխատելու վերաբերյալ էլ նշեց. «Աշխատում եմ որպես «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ, ունեի աշխատանք` «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահն էի»։

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image