Մոսկվայում՝ ՌԴ ԱԳ նախարարությունների ընդունելությունների տանը տեղի է ունեցել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի եւ Ռուս Ուղղափառ եկեղեցու Մոսկվայի պատրիարքարանի Արտաքին եկեղեցական հարաբերությունների բաժնի նորանշանակ ղեկավար՝ Վոլոկոլամսկի միտրոպոլիտ Անտոնիի հանդիպումը։
Հիշեցնենք, որ միտրոպոլիտ Անտոնին այդ պաշտոնին փոխարինել է միտրոպոլիտ Իլարիոն Ալֆեեւին, ով արդեն ստանձնել է Ռուս Ուղղափառ եկեղեցու՝ Հունգարիայի եւ Բուդապեշտի թեմի առաջնորդությունը՝ Բուդապեշտի եւ Հունգարիայի միտրոպոլիտ տիտղոսով։ Հանդիպմանը մասնակցել են երկու կողմերը ներկայացնող բարձրաստիճան այլ ներկայացուցիչներ։ Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: