Ալիևների ընտանիքում արդեն ավանդույթ է ձեւավորվել` իրենք իրենց պարգևատրելու: Եվ այսպես, հերթական անգամ Արդբեջանում տեղի է ունեցել մի «հիասքանչ» տեսարան՝ Իլհամ Ալիևը շնորհակալագրեր է հանձնել իր երկու աղջիկներին՝ Լեյլա և Արզու Ալիևաներին՝ COP29-ի ժամանակ «արդյունավետ» աշխատանքի համար: Այս մասին մեծագույն հրճվանքով հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Ալիևը, սակայն, չի մոռացել նաև Ռուսասաստանում հայտնի երգիչ՝ Էմին Ագալարովի և իր ավագ դստեր՝ Լեյլա Ալիևայի երկու որդիներին՝ Միկաիլ և Ալի Ագալարովներին՝ նրանց էլ է շնորհակալագրեր հանձնել «լավագույնս կատարված» կամավորական աշխատանքի համար: Այնպես որ ամեն ինչով իր կիրթ գործընկերոջը նմանվող Նիկոլ Փաշինյանը դեռ շատ «աճելու» տեղ ունի: