Վերլուծություն

Օրբանին սատարելն ավարտվեց պարտությամբ․ ի՞նչ կլինի Փաշինյանի դեպքում

Օրբանին սատարելն ավարտվեց պարտությամբ․ ի՞նչ կլինի Փաշինյանի դեպքում

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ տխրել է Հունգարիայում կայացած ընտրությունների արդյունքներից, որտեղ գործող վարչապետ Վիկտոր Օրբանը պարտություն կրեց։

Այս մասին հայտնել է Politico-ն։

«Մենք չգնացինք, որովհետև սպասում էինք, որ Օրբանը հեշտությամբ կհաղթի։ Մենք գնացինք, որովհետև դա ճիշտ քայլ էր՝ աջակցելու մեկին, ով երկար ժամանակ մեզ հետ է եղել», - ասել է Վենսը։

Նա ընդունել է, որ իր թիմը գիտեր, որ հունգարացի առաջնորդը մեծ հավանականություն ունի պարտվելու։

Հիշեցնենք, ընտրությունների նախաշեմին Վենսն այցելել էր Հունգարիա և աջակցություն հայտնել Օրբանին։

Ի դեպ, Հայաստան կատարած այցի ժամանակ էլ ԱՄՆ փոխնախագահն անթաքույց սատարել էր Նիկոլ Փաշինյանի թեկնածությանն ԱԺ առաջիկա ընտրություններում։

Պետք է հուսալ, որ Փաշինյանի դեպքում էլ կգործի Վենսի հունգարական «սցենարը»։

Ասում են՝ պատմությունը կրկնվելու հատկություն ունի։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image