Ինչպես սպասվում էր, մեծ թվով շիրակցիներ այս պահին հավաքվել են Գյումրու մուտքի մոտ, սպասում են Սրբազան շարժումը դիմավորելուն: Աղուհացով են պատրաստվում դիմավորել Բագրատ Սրբազանին, մեծ թվով ավտոմեքենաներ են կանգնել քաղաքի մուտքի առաջ, մարդկանց հոսքը մեծանում է:
Նկատենք նաև, որ ոստիկանական մեքենաների պակաս ևս չի զգացվում, քաղաքացիներին հսկում են թե ոստիկանական, թե քաղաքացիական հագուստով ոստիկանները: Հիշեցնենք, որ Բագրատ Սրբազանի շարժումն ուր որ է կհասնի Գյումրի:

