Այլ

Ով իր կյանքը հանձնել է Աստծուն, վախ չունի․․․

Ով իր կյանքը հանձնել է Աստծուն, վախ չունի․․․

Այս օրերին մենք ականատես ենք մի խոր ու անտեսանելի գործընթացի՝ հոգևորի և ոչ հոգևորի զտմանը։ Դա ոսկեձուլում է․ կրակի միջով անցնում է ամեն ինչ, և մնում է միայն այն, ինչ իսկապես մաքուր է։

Եթե հոգևոր մարդուն հարցնես՝ «վախենո՞ւմ ես», նա հանդարտ կասի. «Իմ Տերն Աստված է։ Ես ինչի՞ց պիտի վախենամ»։ Սա պարզապես խոսք չէ, այլ ներքին վիճակ։ Այդ խաղաղ վստահությունն ունեն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի-ի նվիրյալները։ Եկեղեցու դեմ սկսված իշխանական գրոհները նրանց համար փորձության մեղմ զեփյուռ են։ Նրանք մնում են խաղաղության, հանդարտության և սիրո մեջ, որովհետև գիտեն՝ իրենց միակ Տերը Հիսուս Քրիստոսն է։

Հոգևոր զտման այս ընթացքի մեջ դուրս մնացածները, ընդհակառակը, ապրում են սարսափի մեջ։ Նրանք չեն ընդունում, որ իրենց Տերը Աստված է։ Երբ մարդը ծառայում է ոչ թե Աստծուն, այլ մարդուն կամ կուռքին, նրա ներսում անխուսափելիորեն ծնվում է վախը։ Այդ պատճառով էլ տեսնում ենք ուժի ցուցադրություն, ոստիկանների ու ուժայինների ուղեկցություն․ երբ ներսում վստահություն չկա, այն փորձում են փոխարինել արտաքին ուժով։

Ոմանք իրենց տեր են կարգել իշխանավորին և ծառայում են նրա քմահաճույքներին։ Բայց իրենց ներսում՝ իրենց խղճի առաջ, սարսափած են։ Որովհետև հեռացել են Աստծուց, սակայն շարունակում են խոսել Նրա անունից՝ գայթակղելով ու մոլորեցնելով թակարդն ընկածներին։ Իսկ դա ամենածանր մեղքն է՝ երբ շուրթերին Աստծո անունն է, բայց սրտում՝ դատարկություն։

Իշխանությունը կարծես արդեն համոզվել է մի պարզ ճշմարտության մեջ․ կալանքը Աստծու մարդու համար վերջնակետ չէ։ Դա փորձություն է՝ իր սերը Տիրոջ հանդեպ հաստատելու համար։ Քանի որ ով իր կյանքը հանձնել է Աստծուն, նրան հնարավոր չէ կոտրել վախով։

Իշխանական ուժային գրոհների առաջ մեր հոգևոր հայրերը կանգնած են անկոտրում։ Նրանք չեն երկնչում, որովհետև իրենց Տերն Աստված է։ Եվ երբ Տերն Աստված է, նույնիսկ կրակը դառնում է մաքրող, ոչ թե կործանող։

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image