Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կոչ է արել հանրապետության քաղաքացիներին խնայողաբար օգտագործել էլեկտրաէներգիան։
Այս մասին նա ասել է տեղական լրատվամիջոցներին։
Փեզեշքիանը նշել է, որ երկրի թշնամիները, թիրախավորելով Իրանի ենթակառուցվածքները, նպատակ ունեն դժգոհություն սերմանել բնակչության շրջանում։
«Ժողովուրդը չպետք է թույլ տա, որ դժգոհություն առաջանա», - ընդգծել է Իրանի նախագահը։
Նա հավելել է, որ «ժողովրդի կողմից զոհողությունների անհրաժեշտություն դեռևս չկա, բայց սպառումը պետք է վերահսկվի»։