Հասարակություն

Եթե հույս ունես փափկացնել Նիկոլի սիրտը, դա մի արա Հայ Առաքելական Եկեղեցու անունից

Եթե հույս ունես փափկացնել Նիկոլի սիրտը, դա մի արա Հայ Առաքելական Եկեղեցու անունից

Մոտ յոթ տարի Մայր Աթոռի վերաօծմանը սպասող բազմաթիվ հավատացյալներ սեպտեմբերի 29-ի վաղ առավոտից Տաճարի մոտ էին՝ անհամբեր սպասում էին, որ ներս մտնեն ու մասնակից լինեն Տաճարի օծման արարողությանը։ Բայց ոչ միայն Եկեղեցու դռները չբացվեցին, այլև փակվեցին բոլոր մուտքերը, որովհետև ժամանելու էր երկրի վարչապետը։

Մայրավանքի մուտքերի մոտ հավաքված հավատացյալները դժգոհում էին, որ նման օրով իրենց արգելում են նույնիսկ Տաճարի տարածք մուտք գործել։ Անգամ միմյանց խորհուրդ էին տալիս՝ ի նշան բողոքի ուրիշ եկեղեցիներ գնալ, և այնտեղ մասնակցել սբ․Պատարագին։

Կատարվածից հիասթափված, շատերը չէին թաքցնում զայրույթը Գարեգին Երկրորդ կաթողիկոսի նկատմամբ։ Բացատրություն չէին գտնում նրա «մեծահոգությանը», որ իշխանության կողմից ծաղր ու ծանակի ենթարկվելուց, այդքան անարգվելուց ու ստորացվելուց հետո ոչ միայն չի վիրավորվել, այլև հրավիրատոմս է ուղարկել նրանց։

«Քծնելը ճիշտ գործիք չէ, Վեհափառ։ Եթե հույս ունես փափկացնել Նիկոլի սիրտն ու խոնարհվել նրա առաջ, դա քո անձնական գործն է, կարող ես մի տեղ հրավիրել ու ինչքան ուզում ես՝ քծնել։ Բայց դա մի արա Հայ Առաքելական Եկեղեցու ու նրա հավատացյալների անունից։ Չես հասկանու՞մ, որ վիրավորելով Լուսավորչի գահի ժառանգորդին, նրանք վիրավորել են հայ եկեղեցու հետևորդներին։ Եթե դա քեզ չի վրդովվեցնում, մեզ՝ հավատացյալներիս նաև ցավեցնում է։ Պատվախնդրություն ունեցիր, թույլ մի տուր դրանց պղծել մեր սրբությունները․․. Չնայած ինչ եմ ասում՝ արդեն պղծել են»-բազմության միջից բղավում էր մի տղամարդ։

Հավաքվածներից ոմանք էլ պահանջում էին՝ Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմի այցից հետո նորից վերաօծել Մայր Տաճարը։

Արեգ Մարգարյան
 

Լրահոս

Ամենաընթերցված

Սկանդալից սկանդալ

Սկանդալից սկանդալ

Միայն որեւէ սկանդալից հետո ենք մենք ուշքի գալիս ու հետաքրքրվում որեւէ ոլորտում տիրող իրավիճակով: Ման...

×
Gallery Image