ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից, հայտարարեց նա ճեպազրույցի ժամանակ։
«Չեմ վերցնի մանդատը ու չեմ գա Ազգային ժողով՝ որպես պատգամավոր աշխատելու։ Նախևառաջ ուզում եմ մի քիչ հանգստանալ։ Անձնական կյանք ունեմ, ուզում եմ վերջնական կարգավորել»։
Նա նաեւ ասել է, որ որոշումը քննարկել է Փաշինյանի հետ։