Միջազգային

Մակրոնը Երևանում մեկնաբանել է Թրամփի՝ զորքերը դուրս բերելու որոշումը

Մակրոնը Երևանում մեկնաբանել է Թրամփի՝ զորքերը դուրս բերելու որոշումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումներն ու զորքերի դուրսբերումն ուղերձ են եվրոպական համայնքի համար։

Այս մասին Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

«Մենք ամրապնդում ենք մեր անվտանգությունն ու պաշտպանությունը։ Թրամփի որոշումներն ու զորքերի դուրսբերումն ուղերձ են մեզ համար։ Մենք պետք է սեփական պաշտպանական լուծումներ գտնենք»,- նշել է Մակրոնը։

Ավելի վաղ Պենտագոնը հայտնել էր, որ ԱՄՆ-ն առաջիկա 6-12 ամիսների ընթացքում Գերմանիայից դուրս կբերի 5 հազար ամերիկացի զինծառայողի: Ավելի ուշ ԱՄն նախագահ Թրամփը հայտարարեց, որ Գերմանիայում ամերիկյան զորակազմը կկրճատվի ավելի քան 5 հազարով։

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image