Քաղաքականություն

Կիեւը վերստին աջակցություն է հայտնել Բաքվին

Կիեւը վերստին աջակցություն է հայտնել Բաքվին

Մինչ ՀՀ վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը այցելում է Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւ՝ ինչ որ համաժողովի մասնակցելու, հումանիտար օգնություն է տանում, ուկրաինացի երեխաներին գաջեթներ է նվիրում եւ այլն, Ուկրաինայի ԱԳ նախարարությունը, արձագանքելով Արցախում տեղի ունեցած նախագահական ընտրություններին հայտարարել է, որ չի ճանաչում «այսպես կոչված» ընտրությունները եւ աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը։ Ավելին, Կիեւը ԱԳ նախարարության մակարդակով դատապարտել է Արցախում տեղի ունեցած նախագահական ընտրությունները, նշելով, որ դրանց անցկացումը հակասում են միջազգային իրավունքների սկզբունքներին, իսկ դրանց արդյունքներն առ ոչինչ են։

Այս ամենին ծանոթանալուց հետո, կարելի է միայն ասել՝ էն 1050 գաջեթներն էին ափսոս, որ տարվեցին Ուկրաինա, որպես օգնություն։ Գոնե հայ երեխաներին կարող էին նվիրել, եթե Արցախ չեն կարողանում տանել։ Եւ առհասարակ՝ ինչ շահեց Հայաստանն այդ այցից․ ոչ Ուկրաինա պետության հետ բարեկամություն հաստատեց, որ գոնե Արցախի հանդեպ թշնամական դրսեւորումներ չունենա։ Ոչ Արեւմուտքը բարձր գնահատեց այդ հումանիզմը՝ ինչպես Թուրքիայի երկրաշարժից հետո ուղարկված հումանիտար օգնությունը։ Իսկ մեր ռազմավարական գործընկերը՝ Ռուսաստանը շատ ծանր տարավ եւ ռուսական պաշտոնական ու հասարակական շրջանակները օրեր շարունակ այդ այցն են քննադատում։

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image