Մշակույթ

Սոցապ ոլորտում նաև բանաստեղծություններ են գրում ու հրապարակում  (լուսանկարներ, տեսանյութ)

Սոցապ ոլորտում նաև բանաստեղծություններ են գրում ու հրապարակում  (լուսանկարներ, տեսանյութ)

Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում երեկ անսովոր մարդաշատ էր: Կարինե Խաչատրյանի բանաստեղծությունների երկրորդ գրքի շնորհանդեսն էր, դահլիճում ազատ տեղ չկար: Գեղեցիկ, ճաշակով ձևավորված գիրք, տրամադրող մթնոլորտ, ասմունք, սիրուն խոսքեր, ջերմ միջավայր: Դահլիճում մեծ թվով սոցիալական ոլորտի աշխատողներ էին` Աշխատանքի և սոցիալական նախարարության աշխատողներ, այդ թվում 3 նախարար` Աշոտ Եսայանը, ով նաև շնորհանդեսի կազմակերպչական աշխատանքներն էր իրականացրել, Ռազմիկ Մարտիրոսյանն ու Աղվան Վարդանյանը: Կարինեն, պարզվեց, երկար տարիներ այս համակարգում է աշխատել և ստեղծագործել սկսել է բավականին ուշ: Շնորհանդեսը վարում և հեղինակի գործերը կարդում էր հայտնի դերասանուհի Հասմիկ Տեր- Կարապետյանը: Իսկ հեղինակը համեստորեն ոչ թե «նախագահությունում» էր նստած, այլ հանդիսատեսի հետ առաջին շարքում:

Տեսանյութը՝ այստեղ

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image