Միջազգային

Ուկրաինան հարվածել է Եկատերինբուրգին․ տուժածներ կան

Ուկրաինան հարվածել է Եկատերինբուրգին․ տուժածներ կան

Եկատերինբուրգի կենտրոնում անօդաչու թռչող սարքը հարվածել է բնակելի բարձրահարկ շենքին։

Մոտավորապես ժամը 7:00-ին անօդաչու թռչող սարքը մխրճվել է «Տրինիտի» բնակելի համալիրի բարձրահարկ շենքի մեջ՝ վնասելով 25-ից 30 հարկերը և կոտրելով դրանցից վեցի պատուհանները։

Սվերդլովսկի մարզի նահանգապետ Դենիս Պասլերի խոսքով՝ վեց բնակիչներ տուժել են առաջացած թանձր ծխից, մեկ կին հոսպիտալացվել է, իսկ մնացած 50-ը տարհանվել են։

Եկատերինբուրգը գտնվում է Ուկրաինայից մոտավորապես 1500 կմ հեռավորության վրա։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image