Հասարակություն

Դանակը վերցնում, հարձակվում է մեզ վրա, ջահել երեխաների վրա․ Վարդաշենի բնակիչն ահազանգում է 

Դանակը վերցնում, հարձակվում է մեզ վրա, ջահել երեխաների վրա․ Վարդաշենի բնակիչն ահազանգում է 

Երևանի Էրեբունի վարչական շրջանի Վարդաշենի 6 փողոց 68 ա շենքի բնակիչ Էմմա Խաչատրյանի խոսքերով՝ իրենց շենքում բնակվող Քրիստինե անունով մի կին հոգեկան առողջության խնդիրներ ունի և երբեմն դանակը ձեռքին հարձակվում է մյուս բնակիչների վրա։ 

«Հոգեկան խնդիրներ ունի, կանչում ենք, թաղայինը գալիս է, ուղեկցում են։ Ոնց որ տանեն շենքի մյուս ծայրը, բաց թողնեն, գա։ Հոգեբուժարանի տնօրենին էլ ենք դիմել, առողջապահության նախարարություն էլ ենք դիմել։ Դանակը վերցնում, հարձակվում է մեզ վրա, ջահել երեխաների վրա։ Ահավոր վիճակ է, անադեկվատ մարդ է», - «Հրապարակին» ասաց Էմմա Խաչատրյանը։

Նա նշեց, որ ամեն տեղ դիմել են․ «Էլ տեղ չկա, որ դիմած չլինենք»։

Հարցին՝ քաղաքապետարանը, կառույցներն ի՞նչ են ասում, երբ դիմում են, պատասխանեց, որ քաղաքապետարանը հորդորել է դիմել առողջապահության նախարարություն։

«Քաղաքապետարանն ասել է, որ դիմենք առողջապահության նախարարություն։ Այդտեղ էլ ենք դիմել, ոչ մի բան։ Անձամբ դիմում ենք ներկայացրել հոգեբուժարան, տնօրենը տարել, 8 օր պահել է, նորից բաց է թողել։ Ասում է․ «Ինքը չի ուզում պառկել»։ Բայց չուզելո՞վ է», - շարունակեց շենքի բնակիչը։

Ինչ վերաբերում է ոստիկանություն դիմելուն, Խաչատրյանը նշեց, որ իրավապահ կառույցը դիմում է հոգեբուժարան, այնտեղից բրիգադով գալիս են, տանում են, և քիչ անց բաց թողնում։ «Շաբաթ օրը տարել են, 10 րոպե հետո բաց են թողել։ Ու եկավ ջահել տղերքին ի՜նչ քֆուրներ, ի՜նչ անբարոյական բառեր, ստիպված խփում են, մենք էլ կանացով հասնում ենք, չենք ուզում մեր ձեռքով գնա։ Ինքը երկու տարի նորմալ ապրել է, ոչ մի բնակիչ իրեն չի նեղացրել։ Բայց հիմա հոգեկանը նորից խախտվել է, գոնե բուժում տան։ Բնակիչներին իրենց տներից ո՞ւր գնան», - ասաց նա։

Նրա խոսքերով՝ մարտ ամսից են այսպիսի իրավիճակում հայտնվել։ «2 տարի նորմալ էր։ Մինչև դա էլ հոգեկան խնդիրներ ունեցել է, բանտ է նստել, հոգեբուժարոնում է պառկել։ Մեծ աղջիկը Մարտունիի կամ Վարդենիսի գիշերօթիկ հաստատությունում է։ Այդ երեխան արդեն ավարտել է, տուն չի գալիս։ Փոքր երեխան մեկ տարեկան է, մեկ տարի պահեց երեխային, շատ լավ էր պահում, շատ լավ։ Ոչ մեկ իր հետ տալիք չուներ, հիմա նորից խանգարվել է, չգիտենք՝ ինչ անել», - ընդգծեց Էմմա Խաչատրյանը։ 

Հարցին՝ «դիմե՞լ եք կնոջ ազգականներին», Վարդաշենի բնակչուհին պատասխանեց, որ «ազգականներն ասում են․ «մենք այդպիսի մարդ չենք ճանաչում, չենք էլ ուզում ճանաչել»»։ 

Էմմա Խաչատրյանն ասաց, որ Քրիստինեն 1 տարեկան երեխայի հետ է բնակվում, և որ տեղյակ չէ, թե ումից է ունեցել 2-րդ երեխային, երեխայի հայրը կնոջ կողքին չէ։ «Ինքը մինչ այդ էլ մարմնավաճառ է եղել, մարդու է հարվածել դանակով, կարծես թե ոստիկանի, բանտ է նստել, հետո՝ նորից հոգեբուժարան։ Միշտ ունեցել է այդ խնդիրը, այս 2 տարին է նորմալ եղել», - եզրափակեց Էմմա Խաչատրյանը։ 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image