Քաղաքականություն

Տիտղոսային ընդդիմությունը սպառված է, Փաշինյանի իշխանությունը՝ ձախողված. ի՞նչ կարելի է անել

Տիտղոսային ընդդիմությունը սպառված է, Փաշինյանի իշխանությունը՝ ձախողված. ի՞նչ կարելի է անել

Պատկերավոր ասած՝ «կիրակին բարի չէր որոշ ղեկավարների համար». երեկվանից մամուլում շրջանառվում են մի շարք հնչեղ պաշտոնանկությունների մասին՝ Վահե Ղազարյան, Արգիշտի Քյարամյան, Գնել Սանոսյան, Ռուստամ Բադասյան, Սասուն Խաչատրյան: Եթե պաշտոնապես, ապա առաջինն իր հրաժարականի մասին հայտնել է ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը: 

«Հրապարակի» հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված Փաշինյանի կողմից իր յուրայինների կադրային «գլխատումը», «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն ասաց.

«Գրեթե վստահ եմ, որ այս պաշտոնանկությունները կամ հրաժարականները բազմաշերտ պատճառներ ունեն, բայց առաջին հերթին պայմանավորված են նոր ցիկլի նախապատրաստության հետ. դա ինձ համար ակնհայտ է: Հակառակ պարագայում, օրինակ ԱԺ-ում այն հայտնի սկանդալային միջադեպից հետո կհետևեին քայլեր, կամ Փաշինյանը երկու օր առաջ չէր, որ իմացավ իրավապահների գործունեության անարդյունավետության մասին: Հետևաբար, կարծում եմ, Փաշինյանն ավելի շատ նախընտրական համատեքստի տրամաբանությամբ է անում այս քայլերը: 

Մեր դիտարկմանը, թե արդյո՞ք Փաշինյանն այլ պաշտոնյաների ևս կազատի նույն տրամաբանությամբ և հեռանկարով և ովքե՞ր կարող են ընկնել «թրի տակ», Սուրենյանցը նշեց. «Անշուշտ, Փաշինյանի իշխանության նոր կոնֆիգուրացիայի ստեղծումը և այս համատեքստում չեմ բացառում, որ ընդհանրապես թե՛ խորհրդարանական խմբակցության կազմը փորձի ֆիլտրել այն հաշվարկով, թե ովքեր պետք է հայտնվեն ՔՊ ցուցակում 2026-ին, կամ գործադիրում»: Իսկ թե ինչ քաղաքական վերադասավորումներ պետք է անի ընդդիմությունը, այդ թվում՝ արտախորհրդարանական, մեր զրուցակիցը միանշանակ պնդեց, որ տիտղոսային ընդդիմությունն այլևս սպառված է.

«Եթե ընդդիմադիր դաշտում որակապես նոր ընդդիմություն չձևավորվի, ինչի ուղղությամբ փորձում ենք քայլեր անել, ապա կանխատեսելի են լինելու 2026 թվականի ընտրությունների արդյունքները: Նույնիսկ անկախ այն հանգամանքից, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ամբողջովին ձախողված է»,-եզրափակեց Սուրենյանցը: 
 

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image