Կալիֆորնիայի անտառային հրդեհների ժամանակ Մալիբուում այրվել է Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի տունը։
«Իմ տունը Մալիբուում հրդեհից ավերվել է»,- գրել է նա X սոցիալական ցանցում՝ հրապարակելով համապատասխան լուսանկարը։
Լուիս Մորենո Օկամպոն հայտնի է որպես հայ ժողովրդի բարեկամ, ով բազմիցս անաչառ քննադատություն է հնչեցրել Ադրբեջանի հասեցին:
Հիշեցնենք, որ Հարավային Կալիֆորնիայում հունվարի 7-ից մոլեգնում են այդ նահանգի պատմության ամենասարսափելի հրդեհները:
Հայտնի է, որ զոհվել է 10 մարդ, մոտ 180 հազար մարդ եղել է տարհանման գոտում։ Այրվել են մի քանի ազդեցիկ տարածքներ, այդ թվում՝ բազմաթիվ հայտնիների տներ։