Միջազգային

Թրամփն ակնարկել է Իրանին նոր հարվածների մասին

Թրամփն ակնարկել է Իրանին նոր հարվածների մասին

Պենտագոնը Իրանում թիրախների ցանկ է պատրաստել, եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաման տա վերսկսել հարձակումները այդ երկրի վրա, հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրները:

CNN-ի տվյալներով՝ Պենտագոնը որպես թիրախ դիտարկում է Իրանի էներգետիկայի օբյեկտները, ինչպես նաև ենթակառուցվածքի տարրերը:

Նշվում է, որ մայիսի 16-ին Թրամփը փակ խորհրդակցություն է անցկացրել ազգային անվտանգության հարցերով իր թիմի առանցքային անդամների հետ: Հիմնական թեման Իրանի հետ հետագա պատերազմական գործողություններն են։

Վիրջինիայում նախագահի գոլֆ ակումբում հանդիպմանը ներկա են եղել փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն, ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը և հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը: Հանդիպումը տեղի է ունեցել Պեկինից Թրամփի վերադարձից անմիջապես հետո։

Աղբյուրների տվյալներով՝ մայիսի 16-ին վերջնական որոշում չի կայացվել։ Վարչակազմը ցանկանում էր նախ գնահատել Թրամփի և Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի բանակցությունների արդյունքները։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image