Միջազգային

Զանգվածային ձերբակալություններ, սպանված էլ կա․ ի՞նչ է կատարվում Իրանում

Զանգվածային ձերբակալություններ, սպանված էլ կա․ ի՞նչ է կատարվում Իրանում

Իրանի երկու նահանգներում ԻՀՊԿ-ն ձերբակալել է մոտ 240 կասկածյալի, հայտնել է «Մեհր» լրատվական գործակալությունը։

ԻՀՊԿ-ն հայտարարել է Քուրդիստան նահանգում 11 անձի ձերբակալման և քրդական զինված խմբի մեկ անդամի վերացման մասին։

ԻՀՊԿ ուժերը նաև առգրավել են զենքի և զինամթերքի պահեստ։ Առանձին ռեյդերի ժամանակ ձերբակալվել է ևս մոտ 70 մարդ։

Քերմանշահ նահանգում ձերբակալվել է 155 անձ, որոնք, ըստ ԻՀՊԿ-ի պնդման, պատկանում էին «հակահեղափոխական խմբավորումների», այդ թվում՝ չորս «լրտեսների», որոնք ենթադրաբար կապված էին Իսրայելի «Մոսադ»-ի հետ։

Միևնույն ժամանակ, Թեհրանում ոստիկանությունը հայտարարել է մի տղամարդու ձերբակալության մասին, որը մեղադրվում է «հրթիռային հարվածների վայրերից նյութեր հավաքելու և թշնամական ցանցերին փոխանցելու մեջ»։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image