Միջազգային

Արքայադուստերի վրա հարձակման կազմակերպիչը մնաց կալանքի տակ

Արքայադուստերի վրա հարձակման կազմակերպիչը մնաց կալանքի տակ

Նիդերլանդներում դատարանը կալանքի տակ է թողել 33-ամյա տղամարդուն, ով կասկածվում է նիդերլանդական արքայադուստրեր Կատարինա-Ամալիայի եւ Ալեքսիայի դեմ հարձակումներ նախապատրաստելու մեջ։ Այս մասին հայտնում է «NL Times» պարբերականը։ Տղամարդը ձերբակալվել էր Հաագայում՝ այս տարվա հունվարին։

Այն ժամանակ տղամարդը դուրս էր եկել հյուրանոցի պատշգամբ եւ սկսել սպառնալիքներ ասել, հայտարարելով, որ բոլորի հետ հաշվեհարդար կտեսնի։ Ավելի ուշ՝ տղամարդու հյուրանոցի համարում հայտնաբերվել էին կացիններ՝ «Ալեքսիա», «Մոսադ» եւ նացիստական ողջույն գրություններով։

Դատական նիստի ժամանակ տղամարդու պաշտպանը հայտարարել էր, որ ձերբակալվածը միապետական է եւ որեւէ կերպ մտադիր չի եղել վնասելու արքայադուստրերին։ Ներկայումս տղամարդը հոգեբուժական բուժում է անցնում։

Հաջորդ դատական նիստը լինելու է հուլիսի քսանյոթին։

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image