Քաղաքականություն

ՀԷՑ-ը «գցել են իրենց ոտքերին»

ՀԷՑ-ը «գցել են իրենց ոտքերին»

«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը մեկնաբանել է Ռոմանոս Պետրոսյանի այն հայտարարությունը, ըստ որի՝ հուլիսին նախատեսվում է Հայաստանի էլեկտրական ցանցերի պետականացումը։

Լրագրողների հետ զրույցում Կարապետյանը կոչ է արել լուրջ չընդունել այդ հայտարարությունը՝ նշելով, որ իր գնահատմամբ՝ ընկերության ներկայիս վիճակն արդեն իսկ վատթարացել է։ Նրա խոսքով՝ ՀԷՑ-ի գործունեության հիմնական ցուցանիշները գտնվում են ծանր վիճակում, և իշխանությունները, իր կարծիքով, կցանկանային, որ նախկինում ձեռնարկված քայլերը չլինեին։

«Լուրջ մի ընդունեք։ Իրենք արդեն ՀԷՑ-ը «գցել են իրենց ոտքերին»,- նշել է Կարապետյանը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image