Միջազգային

Հիշու՞մ եք հայկական ռադիոյի մասին անեկդոտների շարքը․ Լավրովը կատակել է

Հիշու՞մ եք հայկական ռադիոյի մասին անեկդոտների շարքը․ Լավրովը կատակել է

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ներկայացրել է արդի դիվանագիտության արվեստի մասին իր պատկերացումը՝ դրա էությունը նկարագրելով հայկական ռադիոյի մասին հայտնի անեկդոտով։

«Եթե մի քիչ հումորի ոլորտ անցնենք, հիշո՞ւմ եք` Խորհրդային Միությունում հայկական ռադիոյի մասին անեկդոտների շարք կար։ Հայկական ռադիոյին հարցնում են` ի՞նչ է դիվանագիտությունը։ Պատասխան (մի քանի տարբերակ կա, բայց առավել պարկեշտը)` դիվանագիտությունը մարդուն համապատասխան հասցեով ուղարկելու արվեստ է, բայց դա անել այնպես, որ նա վայելի ճանապարհորդությունը: Սա ևս կարելի է մտցնել դիվանագիտության մեթոդների զինանոց։ Ոչ մի արտառոց բան այստեղ չկա», - ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ռուսաստանի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

Միաժամանակ, ըստ ՌԴ գլխավոր դիվանագետի, դիվանագիտության առանցքային խնդիրներից մեկը պետության ազգային շահերի արդյունավետ պաշտպանությունն է։

Այն, ըստ Լավրովի, պետք է իրականացվի արժանապատիվ ու պարկեշտ գործընկերների շահերի հանդեպ պատշաճ հարգանքով։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image