Ֆուտբոլի աշխարհի առաջնության Եվրոպայի գոտու փլեյ-օֆֆի վիճակահանության զամբյուղները արդեն հայտնի են։
Այս փուլում 16 ազգային հավաքականներ կպայքարեն աշխարհի առաջնության 4 ուղեգրերի համար՝ անցնելով կիսաեզրափակիչ և եզրափակիչ փուլերը։
Վիճակահանությունը կկայանա նոյեմբերի 20-ին։
Վիճակահանության զամբյուղները հետևյալն են.
• Առաջին զամբյուղ՝ Իտալիա, Դանիա, Թուրքիա, Ուկրաինա
• Երկրորդ զամբյուղ՝ Լեհաստան, Ուելս, Չեխիա, Սլովակիա
• Երրորդ զամբյուղ՝ Իռլանդիա, Ալբանիա, Բոսնիա և Հերցեգովինա, Կոսովո
• Չորրորդ զամբյուղ՝ Շվեդիա, Ռումինիա, Հյուսիսային Մակեդոնիա, Հյուսիսային Իռլանդիա