Դոհայում՝ Քաթարի մայրաքաղաքում, կայացել է թեթև քաշային կարգի մրցաշարային դասակարգման առաջին և վեցերորդ համարների՝ հայաստանցի Արման Ծառուկյանի և նորզելանդացի Դեն Հուքերի միջև հայացքների առաջին մենամարտը:
Այս մենամարտը, նշենք, լինելու է UFC Fight Night 265-ի գլխավոր իրադարձությունը և տեղի կունենա նոյեմբերի 22-ին, Երևանի ժամանակով ժամը 22:00-ին։