North Hills-ում սարսափելի ընտանեկան ողբերգություն է տեղի ունեցել․ Լոս Անջելեսում մահացած են հայտնաբերվել Խաժակ Բասմաջյանը, նրա կինը և նրանց երկու անչափահաս երեխաները։ Ըստ իրավապահների նախնական վարկածի, մայրը սպանել է իր ամուսնուն և երկու անչափահաս երեխաներին, ապա կրակել ինքն իրեն։
Դեպքի մասին ահազանգը ստացվել է այն բանից հետո, երբ ոստիկանությունը ժամանել է բնակարան և ներսում հայտնաբերել չորս զոհերի մարմինները։ Իրավապահները նշում են, որ այս փուլում հիմնական վարկածը սպանություն և ինքնասպանություն է։