Այլ

Ռուս դիվանագետները լավ ընկերոջ և ուսուցչի են կորցրել. Լավրովը՝ Չիլինգարովի մահվան առթիվ

Ռուս դիվանագետները լավ ընկերոջ և ուսուցչի են կորցրել. Լավրովը՝ Չիլինգարովի մահվան առթիվ

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ցավակցություն է հայտնել ՌԴ պետդումայի հայազագի պատգամավոր և բևեռախույզ, ԽՍՀՄ և ՌԴ հերոս Արթուր Չիլինգարովի մահվան կապակցությամբ՝ նշելով, որ ռուս դիվանագետները կորցրել են լավ բարեկամի և ընկերոջ։

«Տաղանդավոր գիտնական, հարգարժան բևեռախույզ Արթուր Նիկոլաևիչը անձնական անգնահատելի ներդրում է ունեցել Արկտիկայում և Անտարկտիդայում Ռուսաստանի հեղինակության և դիրքի ամրապնդման գործում»,- ընդգծել է Լավրովը, ում խոսքերը մեջբերված են ԱԳՆ Telegram ալիքում։
Նա հավելել է, որ 1980-ականներից Չիլինգարովն ակտիվորեն մասնակցել է Ռուսաստանի արտաքին քաղաքական շահերի իրականացմանը, իսկ 2012 թվականին դարձել է նախագահի հատուկ ներկայացուցիչը Արկտիկայում և Անտարկտիդայում միջազգային համագործակցության հարցերով։

«Նրա օրենսդրական գործունեությունն ու բեղմնավոր հասարակական աշխատանքը, այդ թվում՝ Ռուսական աշխարհագրական ընկերության միջոցով, ստացել են ամենալայն ճանաչումը: Արթուր Նիկոլաևիչի լավագույն մարդկային հատկանիշները, նրա քաջությունը, հայրենասիրությունը, իր կյանքի գործին անձնուրաց նվիրվածությունը նրան անվիճելի հեղինակություն են բերել բարձր լայնությունների հետազոտողների շրջանում և իրավամբ գնահատվել են պետական ​​մրցանակներով»,- հիշեցրել է Լավրովը։

Նա ընդգծել է, որ Չիլինգարովի մահը ծանր կորուստ է հայրենական գիտության համար։
«Ռուս դիվանագետները կորցրել են լավ բարեկամին, ուսուցչին և ընկերոջը, նրա հիշատակը հավերժ կմնա մեր սրտերում»,-հավելել է ՌԴ ԱԳ նախարարը։

Լրահոս

Ամենաընթերցված

Շատ կարեւոր հաշիվը

Շատ կարեւոր հաշիվը

Հաշվե՞լ եք, թե որքան մարդ է մտահոգ գյուղմթերքի արտահանման սահմանափակումների հետեւանքով առաջացող խնդի...

×
Gallery Image