Մենք այսօր ևս լինելու ենք ԿԸՀ դիմաց՝ բարձրացնելու մեր բողոքի ձայնը և Կենտրոնական ընտրական հանձնաժողովից պահանջելու առաջնորդվել օրենքներով և Սահմանադրությամբ. հայտարարել է «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Իշխան Սաղաթելյանը։
«Ըստ էության, ԿԸՀ-ն ունի երկու ընտրություն՝ կա՛մ առաջնորդվել այս ռեժիմի պատվերով և շարունակել կեղծել ընտրությունները, կա՛մ առաջնորդվել օրենքով և մեր ընդդիմադիր ուժերի ներկայացրած բողքներին պատշաճ գնահատական տալ և առաջնորդվել մեր ժողովրդի կամահայտնության պաշտպանության՝ ԿԸՀ գործառույթով», – նշել է նա։
Նա տեղեկացրել է, որ վերջին օրերին կառուցողական քննարկումներ են տեղի ունեցել ընտրությունյանը մասնակցած որոշ ընդդիմադիր ուժերի միջև։
«Առաջիկայում ընդդիմությունը ընտրությունների վերաբերյալ ամբողջական գնահատականով հանդես կգա, որովհետև ընդհանուր մոտեցումներում համաձայնություն կա»,- հավելել է նա։