Այլ

Փաշինյանն ասել է, որ երրորդն ավելորդ է, Ալիևը ինչու՞ պիտի հանդիպի Թրամփին

Փաշինյանն ասել է, որ երրորդն ավելորդ է, Ալիևը ինչու՞ պիտի հանդիպի  Թրամփին

Մի փոքր այլաբանությամբ ներկայացնեմ միտքս։ Վարդանիկի և ընկեր Մարգոյի վիճակում ենք, երբ Վարդանիկն ընկեր Մարգոյին խոստանում է, որ լռելու է ու չի խոսալու։ Ականատեսն ենք, երբ մեր Վարդանիկը լռում, բայց դիմային շարժումներով ու ձեռքերով լռելայն  խոսում է։ Մեր Վարդանիկը դիրիժորի նման է, որ առանց խոսելու ղեկավարում է ՔՊ նվագախումբը։ Իսկ թե ինչու է մերօրյա Վարդանիկը լռել էլի այլաբանությամբ կբացատրեմ։ Սովետական շրջանում մի լավ անեկդոտ կար։ Մեկը համապատասխան գործիքով խանութի կողպեքն է կտրում, որ մտնի ու թալանի։ Հարևանը պատահաբար տեսնում ու հարցնում է՝ եղբայր, այդ ի՞նչ ես անում։

-Ջութակ եմ նվագում։

- Իսկ ինչու՞ ձայնը չի լսվում,- հարցնում է հարևանը։

- Ձայնը հետո կլսեք,- պատասխանաում է կողպեք կոտրողը։

Հիմա Նիկոլ Փաշինյանն է։ Տապ է արել։ Ինչ որ գործողություն է կատարում։ Ուրբաթ Վաշինգտոնում կայանալիք հանդիպման մասին է հայտնել ԱՄՆ-ում բնակվող ադրբեջանցի լրագրողը, որը հավատարմագրված է Պետդեպարտամենտում։ Ըստ նրա, Հայաստանն ու Ադրբեջանը շաբաթվա վերջին պատրաստ են հայտարարել խաղաղության հասնելու մտադրության մասին: Գիտեք՝ ինչ գնով։ Մյուս արգումենտները չթվարկելով, հիշեցնեմ, որ Թրամփը 100 տարով վարձակալությամբ ուզում է վերցնել «Զանգեզուրի միջանցքի» 32 կիլոմետրանց ճանապարհը։ Փաշինյանի համար դա փրկություն է։ Փաշինյանի համար եմ ասում, որովհետև դրա հետ Հայաստանը ոչ մի կապ չունի, իսկ Փաշինյանը դրա հաշվին կպահի իր աթոռը։ Եթե Փաշինյանին հարցնեք, անեկդոտի հերոսի նման նույնը կասի՝ սպասեք, ձայնը հետո կլսվի։ Խաղաղության պայմանագիր ստորագրելու կամ խանութ մտնելու համար նա պատրաստ է ամեն զոհողության։ Իսկ նրա գործընկեր Ալիևը պատրա՞ստ է։ Նա պատրա՞ստ է Հայաստանի ու Ադրբեջանի մեջ միջնորդ տեսնել, եթե անգամ դա Թրամփն է։ Ինքը աձին- աձին Փաշինյանի հետ ինչ հարց ուզում, լուծում է, Թրամփը որտեղի՞ց ծլեց․․․ Դա էլ առանձին թեմա է, որը պիտի երկարաձգի Հայաստանը իրենով անելու մարմաջը։ Կգնա՞ Ալիևը Վաշինգտոն։ Նիկոլ Փաշինյանը սրտատրոփ նրա պատասխանին է սպասում։ Այս ընթացքում, նա կարող է նույնիսկ չշնչել, որ չբարկացնի Ալիևին։ Բայց Ալիևը, եթե հաշվի առնենք Նիկոլ Փաշինյանի հետ աձին- աձին հանդիպումներից ձեռք բերած հաջողությունները, հաղթանակները պիտի որ մտածի՝ երրորդն ավելորդ է։ Ի վերջո Փաշինյանն է հայտարարել, որ մեր մեջ երրորդն ավելորդ է, այդ դեպքում Ալիևն ինչու՞ պիտի հանդիպի Թրամփին։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image