Քաղաքականություն

Այդ մարդը կապիտուլյացիա է ստորագրել, հետևաբար կապիտուլյանտ է․ Աննա Մկրտչյանը՝ ԱԺ նիստերի դահլիճից դուրս հրավիրվելուց հետո

Այդ մարդը կապիտուլյացիա է ստորագրել, հետևաբար կապիտուլյանտ է․ Աննա Մկրտչյանը՝ ԱԺ նիստերի դահլիճից դուրս հրավիրվելուց հետո

 «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը քիչ առաջ «Կապիտուլյանտ Նիկոլ» արտահայտության համար ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրահանգով հեռացվեց Ազգային ժողովի նիստերի դահլիճից։ 

Քիչ առաջ Մկրտչյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով վերոնշյալին, ասաց․ «Այդ մարդը ստորագրել է կապիտուլյացիա, հետևաբար դառնում է կապիտուլյանտ։ Ինչ վերաբերում է անունով դիմելուն, այս մարդիկ արդեն իրենց երկրորդ քարոզարշավն է, որ կառուցում են Նիկոլ անվան շուրջ։ Այսինքն, նրա ֆեյսբուքյան էջում գրած է՝ քո Նիկոլ, նախընտրական պաստառներում գրված է Նիկոլ, էլ ի՞նչն է այստեղ խնդիր»։


«Ազգային ժողովի ղեկավարության աթոռներին նստած անձանց ինքնիրավչության մասին ելույթիս սկզբում խոսեցի։ Յուրաքանչյուր պատգամավորի ելույթից հետո իրենց ցանկությամբ մեկնաբանություններ են անում, ինչն օրենքով արգելված է։ Աժ կանոնակարգ օրենքը հստակ սահմանում է, թե նիստը վարողն ինչ պետք է անի ու ինչ շրջանակներում պետք է գործի»,- հավելեց Մկրտչյանը։
 

Լրահոս

Ամենաընթերցված

Գողացված քվեների վրեժը

Գողացված քվեների վրեժը

Հանրայինում առաջին համարների բանավեճի ժամանակ Զավենիչին առաջարկելով ընդդեմ «Ուժեղ Հայաստան»-ի գրավոր...

×
Gallery Image